211652_close_icon
views-count1430 դիտում article-date 11:14 08-01-2021

Արցախում 1 օրում ոչնչացվել է 1105 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12333709@egNews]կայքը[/url]։ Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 23-ից ռուս սակրավորներն ականազերծել են մոտ 440 հեկտար տարածք, որից 5 հեկտարը՝ վերջին մեկ օրում: Հայտնաբերվել և ոչնչացվել է 1105 պայթյունավտանգ առարկա։ Մինչ այսօր պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է մոտ 165 կմ ճանապարհ, 618 շենք-շինություն, այդ թվում 22-ը՝ սոցիալական նշանակության, ինչպես նաև վնասազերծվել է 21 755 պայթյունավտանգ առարկա։

Նմանատիպ նյութեր