2648 դիտում
22:35 14-03-2021
Լեռնային Ղարաբաղում մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1642 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ. Tert.am
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում. ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:
«Վերջին մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Սադրիչ գործողություններ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների նկատմամբ չեն գրանցվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև հումանիտար օգնություն է հատկացվում բնակչությանը»,- ասվում է տեղեկագրում:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրում մաքրվել է 16 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 6 շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 18 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1642 հա տարածք, 517 կմ ճանապարհ, 1592 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույցներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթյունավտանգ առարկա, հայտնում է Tert.am-ը:

Նմանատիպ նյութեր
1587 դիտում
22:47 21-02-2021
ԼՂ է վերադարձել 52 700 մարդ, չպայթած զինամթերքից մաքրվել է 1 474 հա տարածք. «Արմենպրես»
Այս բաժնից
991 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
748 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
838 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ