211652_close_icon
views-count1589 դիտում article-date 13:14 09-01-2021

Արցախ է վերադարձել ավելի քան 48 հազար մարդ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 225 մարդ, որոնք լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 48 հազար 59 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նմանատիպ նյութեր