2424 դիտում
20:10 11-01-2021
Տեղահանված արցախցիները կահավորված տներ ստանալու համար կարող են արդեն ներկայացնել դիմումները
Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի աշխատանքի,սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:
«Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Առանձնատները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում»,-հայտնում են նախարարությունից՝ հավելելով, որ դիմումները կարող են ներկայացվել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն ազգանուն):
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի խորհրդական Անի Թովմասյանը հավելեց, որ տեղահանված բնակիչներին տրամադրվելիք առանձնատների թիվը կհստակեցվի դիմումների հավաքագրումից հետո:
«Սա աստիճանական գործընթաց է, որի շրջանակներում բոլոր դիմողներն աստիճանաբար ապահովվելու են բնակելի տներով»,-հայտնեց Թովմասյանը:
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
11:08 04-03-2014
Երևանի բնակիչները կարող են այսուհետ քաղաքապետարան ուղղված դիմումները ներկայացնել նաև առցանց տարբերակով
1423 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
Այս բաժնից
760 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
847 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ