2573 դիտում
10:42 15-01-2021
Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և փոխզիջումների որոնումը պետք է սկսվեն Կիևի իշխանությունների կողմից ռուսական Ղրիմի կարգավիճակի ճանաչմամբ: Նման կարծիք է հայտնել Ղրիմի շրջանի սլավոնական ժողովուրդների ասամբլեայի համանախագահ Ռոման Չեգրինեցը, գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/15/ukraine/3495981]Tert.am[/url]-ը՝ հղում անելով «[url=https://ria.ru/20210115/krym-1593127484.html]ՌԻԱ Նովոստիի[/url]»-ն:
Ուկրաինայի առաջին նախագահը և Դոնբասում հակամարտության կարգավորման հարցով եռակողմ շփման խմբում Կիևի ներկայիս ներկայացուցիչ Լեոնիդ Կրավչուկն ասել է, որ պետությունների միջև հակասությունները լուծելու համար Մոսկվան և Կիևը պետք է բանակցություններ վարեն Ղրիմի վերաբերյալ: Նրա կարծիքով, բանակցությունների և փոխզիջումների միջոցով կարելի է հասնել հակամարտությունների և խնդիրների կարգավորմանը:
«Կրավչուկը բացարձակապես այն մարդը չէ, որի խոսքերին պետք է վստահել: Ցանկացած փոխզիջում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պաշտոնական Կիևը վերջապես ճանաչի բոլորի համար հասկանալի աքսիոմը՝ Ղրիմը Ռուսաստան է, միշտ եղել է և կլինի: Հենց այս պարզ ճշմարտությունից էլ պետք է սկվեն բոլոր բանակցությունները և փոխզիջումների որոնումը», - լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է Չեգրինեցը:
Ըստ նրա, անկասկած, վաղ թե ուշ, ռուս-ուկրաինական հարաբերությունները կհասնեն նոր որակական մակարդակի ՝ ի շահ եղբայրական ռուս և ուկրաինացի ժողովուրդների:
Նմանատիպ նյութեր
850 դիտում
19:18 12-06-2024
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Ղրիմում ռուսական ՀՕՊ համակարգերի խոցման մասին
2490 դիտում
19:44 03-03-2022
Մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
670 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
679 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
445 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ