211652_close_icon
views-count2330 դիտում article-date 17:30 30-01-2021

Աղդամում աշխատանքն է սկսել Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը

Ադրբեջանում հունվարի 30-ին իր գործունեությունն է սկսում Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: Ռուս զինծառայողներն արդեն տեղում են: Ինչպես հաղորդում է [url=https://ria.ru/20210130/baku-1595251418.html?in=t]ria.ru[/url]-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: Կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել 2020 թվականին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: «Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն այսօրվանից սկսում է գործունեությունը: Թուրք և ռուս զինծառայողները, որոնք ընդգրկվել են կենտրոնի աշխատանքներում, արդեն Ադրբեջանում են»,-տեղեկացրել է Դարգյախլին:

Նմանատիպ նյութեր