1888 դիտում
09:44 11-02-2021
«Մոզաիկա պեպինոյի» հետևանքները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2020 թ․ դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելեց Հայաստանի Արմավիրի մարզից Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի ներմուծումը՝ «մոզաիկա պեպինո» վիրուսով վարակված արտադրանք հայտնաբերելուց հետո (սա էր նախնական տեղեկությունը)։ 2021 թ․ փետրվարի 5-ից Ռուսաստանը վերացրեց Հայաստանից լոլիկի եւ պղպեղի ներկրման սահմանափակումները։
Մինչ այս մեր լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի մասին էինք լսել, մոզաիկա պեպինոն կարծես նորություն էր։ Ի՞նչ վիրուս է սա, վիրուսն այդ կարճ ժամանակահատվածում վերացա՞վ, որ սահմանափակումը հանվեց եւ, ընդհանրապես, ի՞նչ խնդիր էր ծագել իրականում։
Այս ամենը հասկանալու համար նախ ուսումնասիրեցինք, թե ինչ կարգի վիրուս է սա, ինչ վտանգավորության՝ հաշվի առնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության` Հայաստանում առկա եւ ակնկալվող կարանտին վնասակար օրգանիզմների եւ թունավոր մոլախոտային բույսերի մասին 2015 թ․ ձեռնարկում պեպինոյի մասին ոչ մի տեղեկություն չկա։
Ի դեպ, ՍԱՏՄ-ից «ՀՀ»-ին տեղեկացրին, որ բույսերի որեւէ հիվանդություն կամ կարանտին օրգանիզմ մարդու առողջության համար վտանգավոր չէ, այն ունի միայն տնտեսական նշանակություն, կարող է վնասել բերքին։
Մշտադիտարկումն, ի վերջո, ի՞նչ է ցույց տվել․այդ վիրուսը եղե՞լ է, թե՞ ոչ․․․»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5276 դիտում
09:37 16-03-2021
Մոսկվայի 100-ամյա պայմանագրի ծանր հետևանքները․ «Հայաստանի Հանրապետություն»
1178 դիտում
10:01 14-04-2021
Հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ․ «Հայաստանի Հանրապետություն»
9130 դիտում
20:28 06-07-2017
Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարակամության շրջանակն առաջին հանդիպումներն է անցկացրել
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»