5276 դիտում
09:37 16-03-2021
Մոսկվայի 100-ամյա պայմանագրի ծանր հետևանքները․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «100 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Բոլշեւիկյան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի միջեւ կնքվեց հայ ժողովրդի համար պատմությունից երբեւէ հայտնի անընդունելի պայմանագրերից մեկը:
Այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու պետություն, առանց Հայաստանի որեւէ ներկայացուցչի մասնակցության, ի վնաս մեզ ձեւավորեցին մեր պետության սահմանները, որի անարդար դրույթները մինչ օրս իրենց աղետալի հետեւանքներն են տալիս: Պայմանագիրը չի համապատասխանում միջազգային իրավունքի այդ ժամանակի եւ առավել եւս մեր օրերի որեւէ նորմի։
ԽՍՀՄ փլուզման ընթացքում այն պատճառ դարձավ նոր հակամարտության բռնկման, որի հիմքում Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն ու պատմական արդարության վերականգնումն էր: Հիմնահարցը մինչ օրս դեռ չի լուծվել եւ այն կմնա այնքան, քանի դեռ տարածաշրջանը զավթած պետությունը կփորձի ուժով եւ հակաիրավական այլ ճանապարհներով ճնշել տեղի բնիկների՝ հայերի (եւ ոչ միայն նրանց) սեփական բնօրրանում հազարամյակներ ապրելու իրավունքը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1885 դիտում
09:44 11-02-2021
«Մոզաիկա պեպինոյի» հետևանքները․ «Հայաստանի Հանրապետություն»
1178 դիտում
10:01 14-04-2021
Հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ․ «Հայաստանի Հանրապետություն»
739 դիտում
15:17 24-03-2024
Մոսկվայի ահաբեկչությունից տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 33-ինը՝ ծանր
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
973 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»