4089 դիտում
10:48 21-02-2021
Եզդիների ազգային միությունը նոր նախագահ կընտրի
Փետրվարի 22-ին՝ ժամը 14:00-ին, Մոսկվա կ/թ-ում տեղի կունենա Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում կընտրվի միության նոր նախագահը:
Մինչև ընտրությունը կցուցադրվի Եզդիների ազգային միության երջանկահիշատակ նախագահ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Այն պատմում է 1988 թ.-ին ընտրված և մոտ 33 տարի կառույցը ղեկավարած Ազիզ Թամոյանի ազգանվեր գործունեության, հայ-եզդիական բարեկամության մասին:
Ֆիլմին կհաջորդեն եզիդական միջազգային կառույցների ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ Շանգալի Էմիր Միր Նասիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի): Էկրանին կցուցադրվեն նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները:
Ապա Եզդիների ազգային միության համագումարի նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ կընտրվի Եզդիների ազգային միության նոր նախագահը: Միակ թեկնածուն Ազիզ Թամոյանի թոռն է` Խդր Հաջոյանը (Թամոյանը):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3125 դիտում
11:32 29-04-2019
ՀՅԴ-ն Գերագույն մարմի նոր կազմ է ընտրել, այսօր կընտրի նաև Գերագույն մարմնի նոր ներկայացուցչին
Այս բաժնից
889 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ