1587 դիտում
22:47 21-02-2021
ԼՂ է վերադարձել 52 700 մարդ, չպայթած զինամթերքից մաքրվել է 1 474 հա տարածք. «Արմենպրես»
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
«Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:
Ընդամենը 2020-ի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 52 700 մարդ:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 15 շենք-շինություն, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 43 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 1440 շենք-շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ առարկա:
Ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի վեց ավտոշարասյունների անվտանգ անցումը. չորսը ՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և մեկը՝ հակառակ ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր
1580 դիտում
12:22 13-02-2021
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Այս բաժնից
991 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
748 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
838 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ