2347 դիտում
10:08 05-03-2021
Փաշինյանը չի վստահում նաև ԱԱԾ այս տնօրենին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը նոր նախագիծ է դրել հանրային քննարկման, որով առաջարկում են Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի, այսինքն՝ վարչապետին ենթակա մարմին:
Նշենք, որ Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների կառավարում, պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսում և բացահայտում և այլ գործառույթներ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության մարմին, սակայն հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ավելին՝ ծառայության ղեկավարը նշանակվում և ազատվում է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ:
Միևնույն ժամանակ, Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կունենան նույն լիազորությունները, ինչ այժմ ունեն՝ որպես ԱԱԾ աշխատակիցներ:
Հարկ է նշել՝ սա նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում նաև այս ԱԱԾ տնօրենին, քանի որ իր անձնական պաշտպանությունը ՊՊԾ-ի միջոցով ԱԱԾ-ն էր իրականացնում։
Հիշեցնենք, որ երկու տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը հինգ ԱԱԾ տնօրեն է փոխել, անգամ նրանցից մեկին ազատեց արցախյան պատերազմի ընթացքում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2371 դիտում
09:13 13-02-2020
Փաշինյանը գրեթե անվերապահ վստահում է Սուրեն Պապիկյանին. «Փաստ»
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»