211652_close_icon
views-count2472 դիտում article-date 12:59 18-03-2021

Կառավարությունը լուծարեց «Պետական լոտո» ՓԲԸ-ն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց լուծարել «Պետական լոտո» ՓԲԸ-ն, որն այս պահին փաստացի չի գործում (գտնվելու վայրը՝ Վանաձոր, Տիգրան Մեծի 16):

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. «Կառավարության առանցքային մոտեցումները պետական ռեսուրսների կառավարման մասով հանգում են հետևյալին.

- ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար.

- հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ. չպետք է լինեն կրկնություններ, այլընտրանքային, զուգահեռ, փոխարինող կամ թաքնված համակարգեր և (կամ) տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթներ։

Վերջին տարիներին Ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում և դրա հետագա գոյությունը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում գնահատվում է ոչ նպատակահարմար:

Ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է,

Ընկերության հարկային պարտավորությունները մարված են,

վերջին գույքագրման արդյունքներով դեբիտորական և կրեդիտորական պարտավորություններ չեն արձանագրվել,

Ընկերությունը անշարժ և շարժական գույք չունի՝ բացառությամբ բանկային հաշվում առկա դրամական միջոցների՝ շուրջ 30,310,774 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր