211652_close_icon
views-count1620 դիտում article-date 14:11 26-03-2021

Իմքայլական պատգամավորը հայտարարել է, որ Խաչատուր Սուքիասյանը մինչև 2008 թվականն օլիգարխ է եղել

Մարտի 25-ին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականից հետո օլիգարխ չի եղել:

Այս մասին նա խոսել է՝ արձագանքելով Գևորգ Դանիելյանի տեսակետին, թե իշխանությունը ցանկանում է, որ հայտնի օլիգարխների հսկայական չափերի հասնող նվիրատվություններն ուղղվեն իրենց. «Մենք չունենք համակրող օլիգարխներ, եթե ասեք խոշոր գործարար, կասեմ՝ այո:

Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականից այլևս օլիգարխ չի հանդիսանում, որովհետև նա իր կարողության զգալի մասը կորցրեց իր քաղաքական հայացքների համար, իսկ օլիգարխն իշխանությունն իր շահի համար օգտագործող գործարարն է»:

Նմանատիպ նյութեր