Նիկոլ Փաշինյան. Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ որոշումներ կայացնենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ։ Այս մասին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն, հայտնում է Tert.am-ը:
Նա նշել է, որ դատարանի խնդիրն այն է, որ այն՝ որպես ինստիտուտ, չի կայացել։
«Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը ՝մենք արդեն հասել ենք և բոլոր մեխանիզմները ձևավորել ենք, և որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են։ Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն։ Այսօր Արդարադատության նախարարության կողմից հարուցված տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան, որոնք գտնվում են ԲԴԽ-ում»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում