211652_close_icon
views-count7411 դիտում article-date 10:47 02-04-2021

ՌԴ-ն դեմ է Մեղրիի տարածքով երկաթուղու կառուցմանը. Ինչ է ուզում ռուսական կողմը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած բոլորը խոսում են կոմունիկացիաների բացվելու, ճանապարհների ապաշրջափակման մասին, սակայն որևէ իրական տեղաշարժ այս ուղղությամբ չկա: Պատճառներից մեկն էլ Ռուսաստանի դիրքորոշումն է:

Ըստ մեր աղբյուրների՝ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէ Մեղրիի միջանցքի բացման հեռանկարով, և ռուսական կողմը պնդում է, որ առաջին հերթին վերաբացվի Ղազախ-Իջևան ավտոճանապարհը, կառուցվի երկաթուղի, որը Ադրբեջանը Թուրքիային կկապի ոչ թե Մեղիի տարածքով, այլ Հայաստանի ներքին երկաթուղային համակարգով: Այսինքն՝ ռուսներն ուզում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեն Հարավկովկասյան երկաթուղիով, որի կոնցեսիոն շահագործողը ռուսական կողմն է:

Բայց Թուրքիայի համար Մեղրիով ճանապարհը ավելի շատ աշխարհաքաղաքական նշանակություն ունի, և այդ պատճառով Թուրքիան ու Ադրբեջանը պնդում են Մեղրիի ճանապարհի ապաշրջափակումը, իսկ ռուսական կողմը դիմադրում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր