1249 դիտում
19:40 14-04-2021
«Համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները». Կառլեն Խաչատրյան
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն այսօր ԵՊՀ
հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:
Մասնավորապես, անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` կառավարության և
ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված 15 անդամների հրաժարականների հարցին, ամբիոնի վարիչը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները ճգնաժամային վիճակ են ստեղծում ԵՊՀ-ում:
«Ակնհայտ է, որ սա կազմակերպված է ՀՀ կառավարության և լիազոր մարմնի կողմից, որովհետև հրաժարականի դիմում ներկայացրած 15 անձինք հենց կառավարության կամ նախարարության քվոտայով են նշանակված: Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ 11 հոգին հենց նույն օրը՝ ապրիլի 8-ին են դիմում գրել, այնուհետև 3-ը` ապրիլի 9-ին, 1-ը` ապրիլի 12-ին: Ընդ որում, դիմումներում միայն ՀԲԸՄ նախագահ պարոն Վազգեն Յակուբյանն է պատճառաբանություն նշել, մնացածը 14-ը 1-2 տողանոց դիմումներ են գրել, որ խնդրում են դադարեցնել իրենց լիազորությունները ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում»,- ասաց Կառլեն
Խաչատրյանը:
Վերջինս հավելեց, որ, ըստ էության, պատճառաբանություն չկա, և ակնհայտ է, որ խորհուրդն այս դիմումների մասին երեք տարբեր նամակների միջոցով իմացել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի միջոցով. «Այդ նամակները ԵՊՀ խորհուրդ հասել են ԿԳՄՍ նախարարի խորհրդականի էլեկտրոնային փոստից, ինչը, թերևս, ևս մեկ անգամ ապացուցում է այս պրոցեսի կազմակերպված լինելը: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ փորձեր են արվել մյուս անդամների վրա ճնշում գործադրել, որովհետև համալսարանի կանոնադրությունը հստակ ամրագրում է, որ եթե 16 անդամ, այսինքն՝ անդամների 50%-ը, հրաժարականի դիմում է ներկայացնում, ապա խորհրդի լիազորություններն ավտոմատ դադարեցվում են: Բայց փաստացի այս պահին, բարեբախտաբար, կարող ենք նշել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել, ուղղակի մի փոքր կազուսային իրավիճակ է ստեղծվել:
Կազմակերպչական բնույթի որոշակի բարդություն է ծագել, սակայն համալսարանականների անունից կարող եմ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք բնականոն աշխատանքները»:
Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ է իշխանության ուզածը, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ նախորդ նիստը նույնպես տապալվեց, քանի որ օրակարգային հարցերից էր նաև ռեկտորի ընտրությունը. «ԿԳՄՍ նախարարը հայտարարել էր, որ ռեկտորի ընտրություն պետք է լինի բացառապես նոր օրենքի համաձայն՝ 9 հոգանոց խորհրդի միջոցով (5+4 սկզբունքով): Այսինքն՝ նախարարությունն ուզում է մեծամասնություն լինել խորհրդի կազմում: Այլ հիմնավորում չեմ տեսնում»:
Կառլեն Խաչատրյանը ընդգծեց նաև, որ անգամ այս կազմով ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն իրավազոր է, լեգիտիմության հարց լինել չի կարող:
Երևանի պետական համալսարան-YSU

Նմանատիպ նյութեր
1529 դիտում
15:00 04-10-2021
Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդման հաստատակամ քայլերը. Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետին
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից