211652_close_icon
views-count1638 դիտում article-date 17:39 15-04-2021

Կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերը ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ. Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ նկատեց, որ Հայաստանի Հանրապետություն ներկրված կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութի ժամկետը լրանում է մայիսի 30-ին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: «Այն, որ Հայաստան ժամանած պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար է: Հայաստան ներկրված «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է»,- ասաց նախարարը և ներկայացրեց, որ հանրության շրջանում պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրանելու համար աշխատանքներ են տանում:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր