1424 դիտում
09:13 21-04-2021
Հայաստանում մամուլը բազմազան է, սակայն` ոչ անկախ. Լրագրողներ առանց սահմանների․ «Ամերիկայի ձայն»
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության մասին տարեկան իր զեկույցն ու երկրների դասակարգման աղյուսակը՝ անդրադառնալով նաև Հայաստանին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Բազմազան, սակայն դեռևս` ոչ անկախ. այսպիսի բնութագրում է տալիս Հայաստանի մամուլին Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության 2021 թվականի աշխարհում մամուլի ազատության մասին զեկույցը: Ըստ հրապարակման՝ Հայաստանում լրատվամիջոցների բազմազանությունը հատկապես զարգացել է 2018 թ-ից հետո, սակայն նոր իշխանություններին այդպես էլ չհաջողվվեց նվազեցնել լրատվամիջոցների բևեռացումը: Հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ, իսկ թափանցիկ լրատվամիջոցների սեփականության իրավունքը և լրագրողական անկախությունը դեռևս հեռու են կայացած լինելուց, նշում է զեկույցը:
Հայաստանն, ըստ զեկույցի դասակարգային աղյուսակի, անցած տարվա հետ համեմատած, նահանջել է երկու միավորով՝ 180 երկրների շարքում այս տարի զբաղեցնելով 63-րդ տեղը: Բացառությամբ մերձբալթյան երկրների՝ հետխորհրդային հանրապետությունների շարքում Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որն ըստ աղյուսակի, հանգրվանել է 60-րդ տեղում:
Զեկույցում անդրադարձ կա պատերազմի և համավարակի օրերին հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում Հայաստանում մամուլի գործունեությանը: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում, որ լրագրողները Հայաստանում շարունակում են թիրախ հանդիսանալ քաղաքական որոշակի շրջանակների համար, ինչպես դա տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի վրա հրադադարից անմիջապես հետո արձանագրված հարձակման ժամանակ: Առկա է մտահոգություն լրագրողների դեմ դատական գործընթացների ծավալի և կեղծ լուրերի դեմ պայքարում թույլ տրվող անօրինականությունների կապակցությամբ, նշված է զեկույցում:
Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում նաև ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների ներգրավվածության և, առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախնական քննարկման, օրենսդրական նախաձություններ իրականացնելու առիթով: Դրա հետ մեկտեղ, սակայն, հետաքննող լրագրությունը զարգացում է ապրում Հայաստանում առցանց դաշտում՝ կարևոր տեղ զբաղեցնելով կոռուպցիայի դեմ պայքարում:
Բացի տարածաշրջանում մամուլի ազատության առումով առաջատար Վրաստանի՝ տարածաշրջանային այլ երկրների մոտ իրավիճակն, ըստ զեկույցի, շարունակում է մնալ մտահոգիչ: Ռուսաստանը 180 երկրների աղյուսակում զբաղեցնում է 150, Թուրքիան՝ 153, Ադրբեջանը՝ 167-րդ տեղում: Զեկույցը նկատում է, որ Ադրբեջանում հետընտրական ճնշումները, կորոնավիրուսի ճգնաժամը և պատերազմը Լեռնային Ղարաբաղում նպաստել են գրաքննության աճին և լրագրողների աշխատանքի համար իրավիճակի վատթարացմանը: Ամենավատ ցուցանիշն արձանագրել է Իրանը՝ զբաղեցնելով 174-րդ տեղը:
Դասակարգման աղյուսակում ամենաազատ մամուլ ունեցող երկրների հնգյակը ներկայացնում են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան և Կոստա Ռիկան, իսկ մամուլի ազատության առումով ամենավատ ցուցանիշներն ունեն Էրիթրիան (180), Հյուսիսային Կորեան (179), Թուրքմենստանը (178), Չինաստանն (177) ու Ջիբութին (176):
Միացյալ Նահանգներն այս տարի առաջադիմել է մեկ միավորով՝ զբաղեցնելով 44- րդ տեղը: Կազմակերպության կարծիքով, չնայած Բայդենի նախագահության օրոք ակնհայտ բարելավումներին, որոշակի խնդիրներ պահպանվել են: Դրանք, հատկապես, սրվել էին Դոնալդ Թրամփի նախագահության վերջին տարում, երբ արձանագրվել էր լրագրողների դեմ հարձակման և նրանց բերման ենթարկելու աննախադեպ բարձր թիվ: Ըստ զեկույցի՝ շուրջ 400 լրագրողներ ենթարկվել են հարձակման և 130 այլոք բերման են ենթարկվել այդ ընթացքում:
Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցը ցույց է տալիս, որ լրագրությունը, որը բնութագրվում է որպես ապատեղեկատվության դեմ հիմնական պատվաստանյութ, ամբողջությամբ կամ մասամբ արգելափակված է կազմակերպության կողմից դասակարգված երկրների 73 տոկոսում:

Նմանատիպ նյութեր
1093 դիտում
19:26 27-05-2024
«Ադրբեջանական մամուլը Բագրատ Սրբազանի դեմ հարձակվում է նույն բառամթերքով, ինչ նիկոլական մամուլը»․ քաղաքագետ
2240 դիտում
20:14 02-11-2016
Մամուլի թշնամիների ցուցակում են Պուտինը, Էրդողանը, Ալիևը. «Լրագրողներ առանց սահմանների»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»