211652_close_icon
views-count1592 դիտում article-date 15:35 23-04-2021

Իրաքի ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծության Է ենթարկվել

Մի քանի հրթիռ Է պայթել «Վիկտորիա» ռազմական ճամբարի մերձակայքի տարածքում, որտեղ գտնվում են ամերիկացի զինվորականները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Shafaq News-ը:


Ճամբարը գտնվում Է Բաղդադի միջազգային օդանավակայանից ոչ հեռու: Աղբյուրը Shafaq News գործակալությանը հայտնել Է, որ «անհայտ անձինք երեք հրթիռ են արձակել Բաղդադի միջազգային օդանավակայանի ռազմակայանի ուղղությամբ»: Նախնական տեղեկատվության համաձայն, գրոհի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն C-RAM համակարգը չի կարողացել ոչնչացնել կամ հայտնաբերել հրթիռները: Իրաքյան ուժերը հրթիռակայանի որոնումներ են իրականացնում: Առկա տեղեկատվության համաձայն, դեռ ոչ մի կազմակերպության չի ստանձնել այդ գրոհի պատասխանատությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր