1724 դիտում
09:01 24-04-2021
Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առավել կարևոր է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելը. «Ամերիկայի ձայն»
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ամեն անգամ հետաձգվել է աշխարհաքաղաքական եւ ԱՄՆ-ի տեսանկյունից՝ հասկանալի մի շարք այլ պատճառներով: Գործընթացը դանդաղ կերպով թաղվել է կամ տրվել մոռացության, երբ զարգանում էին հարաբերություններն ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ: Սակայն այս պահին առկա է երկկուսակցական աջակցություն, որի ընթացքը ղեկավարում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Մենենդեսը»:
Այս մասին է «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասում Բոստոնի համալսարանի Միջազգային խաղաղության եւ հակամարտությունների հարցերով ծրագրի ղեկավար Հրաչ Գրեգորյանը:
«Ի հակադրություն նախորդ վարչակազմի, այսօր չկա անձնական կապ ԱՄՆ-ի նախագահի ու Թուրքիայի առաջնորդ Էրդողանի միջեւ: Ավելին, ԱՄՆ-ի նախագահը նախընտրական իր արշավի ընթացքում հաճախ է հանդես եկել ավտորիտար ղեկավարների մասին արհամարհական արտահայտություններով, եւ ակնարկել նաեւ Էրդողանին: Այնպես որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հեռու չէ»,- ասում է փորձագետն ու ավելացնում, որ այս հարցում սակայն չկա կախարդական փայտիկ, քանի որ նախկինում էլ համոզված ենք եղել, որ ճանաչումը հեռու չէ, ու բոլոր կանխատեսումները սխալ են դուրս եկել: «Այնպես որ, հարկավոր է պարզապես սպասել ու հուսալ»,- ասում է նա:
Եթե Թրամփի վարչակազմն ընդհանրապես հետաքրքրություն չէր ցուցաբերում Հայոց ցեղասպանության հարցում, ապա ներկա վարչակազմը մեծ տեղ է տալիս ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը աշխարհի տարբեր հատվածներում: «Դա խոսում է այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցը դառնում է ավելի ցայտուն ու աղմկոտ»,- ասում է Հրաչ Գրեգորյանը:
Հարցին, թե արդյո՞ք ճանաչումից հետո վեր կհանվի փոխհատուցման պահանջը, վերլուծաբանը պատասխանում է, ասելով, թե փոխհատուցման հարցը հնարավոր է առաջ քաշել միջազգային օրենքներով ու միջազգային դատարանների միջոցով: «Սակայն այս պահին առավել կարեւորը Ցեղասպանության ճանաչման խորհրդանիշն է: Ինչ վերաբերում է Հայաստանի աշխարհաքաղաքական եւ քաղաքական ներկա իրավիճակին, ապա պետք է ասել, որ դրանք դեռեւս թույլ չեն տալիս խոսել փոխհատուցման մասին»:
Նրա խոսքերով, Հայաստանն այսօր կանգնած է գոյատեւելու հարցում սպառնալիքի առջեւ:
Նրա խոսքերով, այսօր, երբ տարաձայնություններ կան ԱՄՆ-ի ու Թուրքիայի, Ռուսաստանի հետ հարաբերությունների, Սիրիայում իրականացվող գործողությունների բնագավառներում, ապա Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարելի ասել, որ բացասաբար չի անդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: «Ու եթե Ցեղասպանության ճանաչումը դանդաղ ընթացք ստանա, Անկարան կարող է ձեռնարկել քայլեր Վաշինգտոնի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ իրականացնելու համար: Այժմ արդեն իսկ նկատվում են Բայդենի նկատմամբ Թուրքիայի կողմից դրական արտահայտություններ, սակայն Բայդենը լավ է հիշում նախընտրական պայքարի ընթացքում ինչպես էր Անկարան պաշտպանում Թրամփին: Այնպես որ, չեմ կարծում, որ մոտ ապագայում հարաբերությունները կարող են բարելավվել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ:
Կոնֆլիկտաբան Հրաչ Գրեգորյանը նորից շեշտում է. «Որքան էլ կարեւոր է Ցեղասպանության հարցը, այսօր ավելի մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների հարցում: Եթե վաղը Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանան գրավել Հայաստանը, դա կարող են անել մեկ օրվա ընթացքում: Այսինքն ուզում եմ հարց տալ, աշխարհում այն ո՞ր պետությունն է, որը կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը Միացյալ Նահանգներից բացի»։

Նմանատիպ նյութեր
2307 դիտում
09:13 23-04-2015
Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը