211652_close_icon
views-count1986 դիտում article-date 23:48 30-04-2021

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արշավիր Ղարամյանը

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ղարամյանը:

««Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանի ու Արցախի ողջ տարածքում՝ ուղեցույց ունենալով ինչպես կառույցի առջև ծառացած խնդիրների լուծումը, այնպես էլ այն ներկայացնող կազմի շահերի պաշտպանությանը։

Արցախյան հատվածում կազմակերպության աշխատանքները կոորդինացնում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանը»,- գրել է Ղարամյանը։

Նմանատիպ նյութեր