1222 դիտում
14:31 26-04-2022
Ժամանակն է մի կողմ թողնել ներքին բոլոր հակասությունները. ԱԱԾ պահեստազորի սպաների միության կոչը սպաներին
Պարոնայք ենթասպաներ, սպաներ, գեներալներ, մեզ համակիր քաղաքացիներ, երկրի ներսում սրվում է ներքաղաքական պայքարն իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայենակիցներն իրավամբ տագնապում են, որ իշխանությունները զոհելով մեր ազգային շահերը` գործում են ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի: Այս մասին կոչ-հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գնալով խորանում են իշխանության ու հասարակության միջև անջրպետը, անվստահության մթնոլորտը` ակնհայտորեն հանգեցնելով ժողովրդական հուզումների և բախումների: Պահը վտանգավոր է, բայց և միաժամանակ պատասխանատու մեր ինքնությունը և ազգային հետաքրքրությունները պաշտպանելու, երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու առումով:
Այս պայմաններում խիստ կարևորում ենք մեր գործընկեր ենթասպաների, սպաների, գեներալների, համակիր քաղաքացիական անձանց հետ խորհրդակցական բնույթի հանդիպումներ, քննարկումներ ծավալելը միասնական դիրքորոշում ձևավորելու և համատեղ գործելու նպատակով: Լռելը և կողմ քաշված իրադարձություններին հետևելը հարիր չեն հայրենասեր մարդուն, առավել ևս երկրի անվտանգության համար տարիներ շարունակ ծառայած զինվորականին: Ժամանակն է մի կողմ թողնել ներքին բոլոր հակասությունները և տարաձայնությունները, գործել մոբիլիզացված ու միասնական ուժերով:
Այսկերպ մենք կարող ենք նպաստել իրավիճակի ճիշտ հանգուցալուծմանը: Ուստի կոչ ենք անում առաջիկա մեկ-երկու օրում անձնապես գալ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն /Փ. Բուզանդի 3, հեռ.`055-411-577, 098-62-80-20, ժամը` 10:00-20:00/ կամ կապ հաստատել մեր Facebook-յան էջով, հնարավոր զարգացումների և լուծման շուրջ ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու առաջարկները»:

Նմանատիպ նյութեր
1983 դիտում
23:48 30-04-2021
«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արշավիր Ղարամյանը
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»