211652_close_icon
views-count2337 դիտում article-date 11:17 10-06-2021

Խաղաղապահներն Արցախում ականազերծել են ավելի քան 2 120 հա տարածք և 650 կմ ճանապարհահատված

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:  

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից հումանիտար ականազերծման ինժեներա-սակրավորական ստորաբաժանումների կողմից Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 123 հա տարածք, 650 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր