2293 դիտում
09:52 28-05-2021
Սերգեյ Բագրատյանը հայտնվեց «պետականության առագաստները քաշքշողների» շարքում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտնվել է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Նա ՔՊ-ականների շարքում 52- րդ համարն է:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ Ս. Բագրատյանն այն կարծիքին էր, որ ավելի լավ է լուսանցքում լինել, քան պետականության առագաստանավի առագաստները քաշքշողներից որևէ կողմի շարքերում:
«Այս դեպքում քեզ չես մեղադրի, որ ճոճեցիր և վնասեցիր պետականության նավը: Ես պատրաստ եմ պետությանը ծառայել, բայց պատրաստ չեմ ընդդիմությանը կամ իշխանությանը ծառայել: Ես պետականության առանցքը պահում եմ, որ չվնասեն: Իմ խնդիրն եմ համարում պաշտպանել պետականությունը ցանկացած հարձակումից, որովհետև պետականությունն է հավերժ, և մենք պետականության արդյունքում կարող ենք շարունակվել: Եթե իշխանությունն ու ընդդիմությունը պետականության առագաստանավի առագաստները քաշեն, ճոճեն, պոկեն, մենք այս ծովում մակընթացության կենթարկվենք և կկործանվենք: Ես ինձ առագաստը պահողների թվում եմ տեսնում»,- «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Բագրատյանը:
Իսկ թե ինչ փոխվեց ընդամենը երկու ամսվա մեջ, դեռ կփորձենք պարզել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4444 դիտում
13:57 21-02-2020
Սերգեյ Բագրատյանը պետական գնումների գործընթացում էական վերանայումների կարիք է տեսնում
3976 դիտում
09:15 16-07-2020
Ինչո՞ւ է ընդհատակ անցել Սերգեյ Բագրատյանը. «Ժողովուրդ»
3689 դիտում
15:56 23-07-2020
Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
934 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1246 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»