2181 դիտում
16:54 07-06-2021
Հունիսի 3-ին հրապարակվել է դատական ակտ, որն անհասանելի է կողմերի և հանրության համար. Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես գիտեի, որ մեր երկրում չեն գործում օրենքները:
Ես գիտեի, որ մեր երկրում պարբերաբար բռնաբարվում է Սահմանադրությունը:
Ես գիտեի, որ մեր երկիրն իրավական երկիր չէ:
Ես գիտեի, որ մեր երկրում դատավորներն ինչ անում են, գոնե մինչև դատական ակտի հրապարակումն են անում:
Այսօր իմացա, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ շուրջ 4 օր առաջ հրապարակված դատական ակտի հասանելիությունն, ըստ էության, արգելափակված է նույն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA-ի անդամ Անի Մխիթարյանի կողմից:
Այսինքն, 03.06.2021թ հրապարակվել է դատական ակտ, որն անհասանելի է կողմերի և հանրության համար:
Այս իրավիճակը ռիսկային է կոռուպցիոն տեսանկյունից և դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսանում:
Կրկին դիմում եմ ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armeniaին, ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armeniaը, ՀՀ Վճռաբեկ դատարան / RA Court of Cassation-ին, ՀՀ Սահմանադրական դատարան - The Constitutional Court of RA-ին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան / Civil Court of Appeal of RA-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ին, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ին և European Court Of Human Rights (ECHR)-ին, պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հրապարակված դատական ակտը կողմերին և հանրությանը հասանելի դարձնելու ուղղությամբ, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցել դատական ակտի հասանելիությունն արգելափակած դատավորի նկատմամբ:
Հակառակ դեպքում, իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ դատական համակարգի պատասխանատուների վրա»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4188 դիտում
10:43 03-04-2022
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մշտապես անհասանելի է ՀՀ քաղաքացիների համար․ Կարեն Հեքիմյան
5004 դիտում
17:45 07-05-2018
Վերաքննիչ քրեական դատարանը դատական ակտ բեկանելիս հաշվի է առել Պաշտպանի որոշումը
5486 դիտում
22:22 11-10-2021
Ինձ հեռացնում են ԲԴԽ-ից, քանի որ չեմ մասնակցել որեւէ քաղաքական պատվերով դատական ակտ կայացնելուն. Վարդազարյան