211652_close_icon
views-count1474 դիտում article-date 23:28 07-06-2021

«Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության անդամները հանդիպում են ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ

Այսօր՝ հունիսի 7-ին,  «Ձայն» Լիբերթար Պահպանողական կուսակցության անդամները ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերի և քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլի հետ։
 
Կուսակցությունը ներկայացնում էին Կուսակցության Նախագահ Արուսյակ Հայրապետյանը, Կառավարող խորհրդի անդամներ՝ Արեգ Քոչինյանը և Տաթևիկ Սայադյանը։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Կուսակցության գաղափարախոսությունը, ծրագիրը, նպատակները և խնդիրները։

Քննարկվեցին Հայաստանի անվտանգային իրավիճակը, ներքաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի բազմաթիվ հարցեր։
 

Նմանատիպ նյութեր