4175 դիտում
09:13 11-06-2021
Ով է այս պահին Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը և՛ պաշտոնակատար է, և՛ ոչ: Հունիսի 7-ի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար գտնվում է արձակուրդում՝ մինչև հունիսի 18-ը ներառյալ, և նրան արձակուրդում գտնվելու ժամանակ պետք է փոխարինի Տիգրան Ավինյանը: Մի քանի օր թերևս այդպես էր, վարչապետի որոշումներ բաժնում Տիգրան Ավինյանի անունն էր՝ որպես ԺՊ. կառավարության նիստը ևս նա էր վարում:
Սակայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական primeminister կայքում հունիսի 10-ի ամսաթվով մի հաղորդագրություն է տեղադրված, որում նշվում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը»:
Նկատենք՝ տեքստի մեջ վարչապետի պաշտոնակատար է ներկայացված, սակայն փաստ է՝ նա արձակուրդում է, և ի պաշտոնե նրանց պետք է ընդուներ Ավինյանը: Իսկ, ահա, մյուս զավեշտալի իրավիճակն այն է, որ այս պատվիրակությանը ընդունել են նաև ԱԳՆ-ում, սակայն այդ կառույցում ո՛չ նախարար ունենք, ո՛չ պաշտոնակատար, և դա է պատճառը, որ նշված է՝ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում՝ առանց կոնկրետացնելու, թե ում հետ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1490 դիտում
14:54 19-03-2019
Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունում փոփոխությունների անհրաժեշտություն այս պահին չի տեսնում
6834 դիտում
15:27 12-10-2020
Այս պահին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է դեսպանների հետ. ArmLur.am
Այս բաժնից
2455 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
928 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1240 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»