211652_close_icon
views-count4481 դիտում article-date 10:12 22-06-2021

ԱԺ անդրանիկ նիստը կվարի 70-ամյա Վիգեն Խաչատրյանը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի ութերորդ գումարման անդրանիկ նիստը մինչ ԱԺ նախագահ ընտրվելը` կվարի պատգամավորներից ամենատարեցը:


«Իրավունքի» տեղեկություններով` այս անգամ այդ պատվին կարժանանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 31-րդ համարը` 70-ամյա Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ կոմունիստական անցյալով Վիգեն Խաչատրյանը 1990 թ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, ապա 1995 թ.-ին ընտրվել ԱԺ պատգամավոր: 1994 թվականին հիմնել է Ռամկավար ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը եւ դարձել կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ: Իսկ 1998 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր