2267 դիտում
10:01 02-07-2021
«Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ ԱԺ-ում չեմ մնալու»․ Մխիթար Հայրապետյան․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Մամուլում ակտիվորեն շրջանառվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ամենավերջին տեղը՝ 157-րդ համարը, զբաղեցնող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կա՛մ նշանակվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար, կա՛մ արտաքին գործերի փոխնախարար:
Ընդ որում, այս քննարկումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանն իր խոստում-հանձնարարականներն ուղղակիորեն չկատարելու համար այնքան նյարդայնացավ ԿԳՄՍ նախարարի ԺՊ Վահրամ Դումանյանի վրա, որ անջատել տվեց նրա խոսափողը: Թե, ի վերջո, ո՞ր պաշտոնին է իրականում հավակնում Մ. Հայրապետյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից:
- Ձեզ մամուլում արդեն իսկ նշանակել են մի քանի պաշտոնների, ին՞չ կասեք այս մասին:
- Հետևում եմ մամուլին, բայց այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեմ:
- Իսկ կա՞ որոշում, որ գործադիր եք տեղափոխվելու:
- Առնվազն կարող եմ ասել, որ դատելով իմ տեղից՝ Ազգային Ժողովում չեմ մնալու:
- Կա՞ ափսոսանք, որ հեռանում եք խորհրդարանական աշխատանքից:
- ՉԷ, մնացած հարցերին մեկնաբանություն չունեմ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4720 դիտում
21:53 19-12-2018
Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար, ինձ կտեսնեք 7-րդ գումարման ԱԺ-ում. Մխիթար Հայրապետյան
6032 դիտում
09:03 30-09-2016
Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2449 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»