2270 դիտում
10:33 09-07-2021
54 տոկոսը «փակեց» Արցախի խնդիրը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն, որ Փաշինյանին վստահության մանդատ տալով, մեր քաղաքացիների 54 տոկոսը հերթական անգամ «մերժեց նախկիններին», պարզ է, և դրա մասին շատ է խոսվել: Բայց միայն «նախկինները» չէ, որ մերժվել են. կասկածի տակ է դրվել այն հիմքը, որի վրա ստեղծվել է Երրորդ Հանրապետությունը:
Իր ընտրությամբ՝ հիշյալ 54 տոկոսը հայտարարեց, որ Արցախի հարցն իրեն այլեւս չի հետաքրքրում, որ դա իսկապես բեռ էր, որից նրանք հոգնել են:
Պարզ է, որ նախընտրական արշավի ժամանակ Փաշինյանի ձեռքերը համբուրող տատիկն այդպիսի ձեւակերպում չի արել, բայց, վստահ եմ՝ որ մեր 687 251 քաղաքացիները, վերջին հաշվով, իրենց վերաբերմունքն են արտահայտել այն խնդրի հանդեպ, որը 33 տարի Հայաստանում համարվում էր հիմնականն ու ամենակարեւորը:
Իհարկե, այդ խնդիրը նաեւ շահարկվում էր, դրանով արդարացվում էին ապօրինություններ, եւ դա նման անտարբեր վերաբերմունքի հիմքերից մեկն է: Անտարբերության մասին իմ պնդումը գուցե դաժան է հնչում, բայց երբ այդ մարդիկ, ըստ էության, ասում են՝ «կորցրել ենք, հետո՞ ինչ», ես այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Կարող եք ասել նաեւ, որ 687 251-ը հայ ժողովրդի մեծամասնությունը չեն կազմում: Բայց ժողովրդավարական ընթացակարգը հաշվի է առնում ընտրությունների արդյունքները, ոչ թե՝ մնացածների արտահայտած կամ չարտահայտած կամքը:
տավորականների այն խումբը, որը 1988 թվականին «գրավեց» Ազատության հրապարակը, իսկ այնուհետեւ՝ ամբողջ Հայաստանը, կոչվում էր «Ղարաբաղ» կոմիտե: Այն չէր կոչվում «Հակակոռուպցիոն կոմիտե», «Սոցիալական արդարություն» կամ անգամ «Անկախ Հայաստան» կոմիտե:
Երրորդ Հանրապետության ամբողջ պատմությունը, մինչեւ 2018 թվականը, ընթանում էր Արցախը հայկական պահելու, այն չհայաթափելու նշանաբանի տակ: Երեք տարի առաջ արձանագրվեց, որ առաջնահերթությունները փոխվել են, եւ այդ փոփոխությունը լավագույնս արտահայտեց Փաշինյանն իր հեղափոխությամբ: Նա դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որը կապ չուներ Ղարաբաղյան խնդրի հետ, եւ դա սկիզբն էր այն գործընթացի, որի հիմնական արդյունքն արձանագրվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ին, եւ որն իր ավարտին է հասցվելու մոտակա 1-2 տարում:
Ինչի՞ մանդատ տվեց Փաշինյանին 54 տոկոսը: Պողպատը, մուրճը, նախկիններին պատժելը՝ այդ ամենը «լիրիկա է», քարոզչական պատմուճան: Փաշինյանը հունիսի 20-ին ստացավ Արցախի հարցը փակելու, այն՝ որպես Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Թուրքիային Սյունիքի մարզով միջանցք տալու մանդատը: Դրա մասին էր, ըստ էության, խոսում Պուտինը՝ վարչապետի պաշտոնակատարի հետ իր զրույցում. ստացե՞լ ես ժողովրդի վստահությունը, ուրեմն՝ վերջ, արա՛ այն, ինչի համար մենք քեզ սատարում ենք:
54 տոկոսի մեջ հաստատ կան մարդիկ, որոնք անկեղծորեն չեն ուզում, որ ամեն ինչ գնա նման սցենարով: Բայց ցանկացած մարդ պետք է պատասխան տա իր ընտրության համար եւ «վայելի» դրա արդյունքները:
Ի դեպ, երբ Փաշինյանը կատարի այն, ինչը նրանից Պուտինի միջոցով պահանջում են Էրդողանը եւ Ալիեւը, նա այլեւս միջազգային խաղացողներին հետաքրքիր չի լինելու: Բայց այդ հանգամանքն ինձ բացարձակապես չի սփոփում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2320 դիտում
10:51 01-03-2019
Դժգոհության ալիք. 92 տոկոսը դեմ են, 8 տոկոսը՝ կողմ Հարկային օրենսգրքում փոփոխություններին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2446 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
916 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1234 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»