211652_close_icon
views-count1360 դիտում article-date 10:34 13-07-2021

Շարժը Երևանում է, հասցեները՝ նրանից դուրս․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հիփոթեքային վարկի գծով վերադարձված եկամտային հարկի գումարների ի՞նչ շարժ է նկատվել այս տարի, ի՞նչ զարգացումներ կան գործընթացում. երեկ այս հարցով «ՀՀ»-ն դիմեց ՊԵԿ-ին։ Ինչպես տեղեկացանք պետական այս գերատեսչությունից, 2021 թ․ հունվար-հունիսին վարկառուներին (համավարկառուներին) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը կազմել է 9,7 մլրդ դրամ: 2020 թ. նույն ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշը կազմել է 5,8 մլրդ դրամ։  2021 թ. հուլիսի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 16101 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 9847-ի դիմաց։

Ի դեպ, ՊԵԿ-ը իր կայքէջում տրամադրում է նաեւ ձեռք բերված կամ կառուցապատվող անշարժ գույքի հասցեին ամրագրված սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեների ցանկը։ Օրինակ՝ եթե անշարժ գույքը Ն․ Ադոնցի փողոցում է, ապա կա համապատասխան էլփոստը, որով  պետք է առաքվեն փաստաթղթերը։ Սակայն, երբ ցանկը նայեցինք, տեսանք, որ, օրինակ, նույն Ադոնցի փողոցի համար տրված է Իջեւանի ՊԵԿ-ի հասցե, կամ՝ Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող գույքի համար տրված է Արմավիրի հասցե եւ այլն։

Եթե շինարարությունը կամ հիփոթեքային շարժը հիմնականում Երեւանում է, ապա ինչու՞ են ներգրավվել ՊԵԿ-ի մարզային գրասենյակները...»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր