1955 դիտում
10:47 13-07-2021
Ինչու են նրանք այդքան անտարբեր և անբարյացակամ Արցախի և արցախցիների հանդեպ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանցիների մեծամասնությունը սիրում է «ռաբիս» երաժշտություն: Դրան կարելի վերաբերվել սնոբիստական քամահրանքով, իսկ կարելի է հանգիստ ընդունել, որ միեւնույն է՝ սա իմ ժողովուրդն է, եւ փորձել մեղմորեն հակադրել դրան սեփական նախասիրություններն ու ճաշակը:
Եվ մեծամասնության քաղաքական դիրքորոշման հետ կապված մոտեցումը պետք է նույնը լինի: Արցախը երկար ժամանակ, այսպես ասած, Հայաստանի «պաշտոնական» գաղափարախոսությունն էր: Մարդիկ իրենց պարտավորված էին զգում ոչ միայն բարձր ամբիոններից, այլեւ նեղ, ընտանեկան միջավայրում, նաեւ «բաժակաճառային մակարդակում» ասելու՝ «բա, մեր հողն է, մեր հայրենիքն է, թուրքին չենք տա, արյուն ենք թափել» եւ այլն:
Բայց հենց որ 2018 թվականին առիթն եղավ, այդ հայրենասիրական պատմուճանի անհրաժեշտությունը վերացավ, մարդկանց մեծամասնությունը, երբեմն շարունակելով ձեւի համար հին «ազգային» հռետորաբանությունը կիրառել, հոգու խորքում ասում է՝ «տո լա՛վ է, ինչների՞ս էր պետք»: Եվ այդ մտածողությամբ 4000 զոհն էլ առանձնապես շոկ չի առաջացնում: Պետք է ընդունել, որ ակտիվ քաղաքացիների մեծամասնությունն այդպես է մտածում՝ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաշվի առնելով: Ցանկացած այլ բացատրություն, ինձ թվում է, ինքնախաբեություն է:
Այդպես մտածողները հրեշներ չեն: Նրանց մեջ կան բարի, հոգատար, իրենց ընտանիքներին նվիրված, աշխատավայրում փայլուն դրսեւորվող մարդիկ: Չի կարելի նրանց վիրավորել, պիտակավորել, վերեւից նայել՝ «ախ, մենք այնքան լա՜վն ենք, հայրենասեր, իսկ նրանք…»: Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչու են նրանք այդքան անտարբեր եւ հաճախ նաեւ՝ անբարյացակամ (մեղմ ասած)՝ Արցախի եւ արցախցիների հանդեպ: Գլխավոր պատճառներից մեկը, ինձ թվում է, այն է, որ առնվազն երկու տասնամյակ իշխանությունները նրանց փաստացի ասում էին՝ «դիմացեք մեր կամայականություններին՝ հանուն Արցախի», դրանով իսկ «հայրենասիրություն» բառը անքակտելիորեն կապեցին «թալան» բառի հետ: Հենց որ հնարավորություն առաջացավ այդ բեռի տակից դուրս գալու, նրանք ընդվզեցին այդ «հայրենասիրության» դեմ՝ համ գլխացավանքից պրծան, համ էլ, ցավոք սրտի, գլխից:
Այնուհետեւ նրանց պետք է հանգիստ, համբերատար բացատրել, որ առանց Արցախի՝ Հայաստանը ոչ մեկի համար ոչ մի աշխարհաքաղաքական հետաքրքրություն չի ներկայացնի, գուցե պահպանի ձեւական կարգավիճակը, բայց կդառնա չորրորդական պետություն, իսկ դա իր հերթին կբերի նաեւ տնտեսական լուրջ հետեւանքների եւ, հետեւաբար, կանդրադառնա նրանց կյանքի որակի վրա: Նրանք շարունակում են հարցնել՝ «բա ե՞րբ է էս երկիրը դզվելու», իսկ այդ հարցադրումը, կարծում եմ, ճամպրուկները հավաքելու «նախերգանքն» է:
Եվ դարձյալ՝ անգամ արտագաղթողների նկատմամբ պետք չէ ընդունել խիստ դատավորի դիրք: Ես էլի կասեի, որ գերադասելի է հետ պահել նրանց այդ քայլից: Բայց այս պարագայում, ճիշտն ասած, համոզիչ փաստարկներ չունեմ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4565 դիտում
09:51 02-08-2019
Ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր անտարբեր են ազգի ապագայի հանդեպ․ քահանա․ «Իրավունք»
1232 դիտում
09:29 07-11-2014
Հայաստանի բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, անտարբեր է ընտրությունների օրինականության հանդեպ. Առավոտ
2779 դիտում
16:04 07-04-2016
Սերխիո Ռամոս. «Բարսելոնայի» հետ այդքան լավ խաղացինք, իսկ «Վոլֆսբուրգի» հետ` այդքան վատ
Այս բաժնից
2446 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
916 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1234 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»