4568 դիտում
09:51 02-08-2019
Ամենավտանգավոր մարդիկ նրանք են, ովքեր անտարբեր են ազգի ապագայի հանդեպ․ քահանա․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ ««Տպավորությունն այն է, որ հեղափոխությունից հետո ջրի երես եկան մեր հասարակության ապազգային բազմաթիվ տարրեր, որոնց մեջ շատ են մանավանդ երիտասարդները», - այս մասին «Իրավունքի» հետ զրուցում ահազանգում է Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և մանրամասնում.
«Նորահայտ մի երիտասարդ խավ է ձևավորվել, որն աչքի է ընկնում հայրենասիրության հանդեպ զզվանքով կամ հայրենասիրության մասին ուրիշ պատկերացումներով (ինձ համար անհասկանալի), աչքի է ընկնում Հայ եկեղեցու հանդեպ թշնամանքով կամ անտարբերությամբ, թշնամանքով դեպի Արցախը և արցախահայությունը, մանկավարժության, ընտանիքի, բարոյականության, հոգևորի, ընդհանրապես՝ արժեքների հանդեպ նորովի, մեր ազգին և քրիստոնեությանը ոչ հարազատ վերաբերմունքով։ Նրանց մոտ թևավոր խոսք է դարձել «մենք եկել ենք կարծրատիպերը ջարդելու» արտահայտությունը։ Բայց մեր ազգի համար ամենավտանգավոր մարդիկ դրանք չեն, այլ նրանք, ովքեր հանդուրժում են դրանց գործունեությունը կամ պարզապես անտարբեր են մեր ազգի ապագայի հանդեպ։
Իր «Անտարբերների դավադրությունը» վեպում լեհ գրող Բրունո Յասենսկին այսպես է գրում. «Մի վախեցիր թշնամիներից. վատագույն դեպքում իրենք կարող են քեզ սպանել, մի վախեցիր ընկերներից, վատագույն դեպքում նրանք կարող են քեզ դավաճանել։ Վախեցիր անտարբերներից, նրանք չեն սպանում և չեն դավաճանում, բայց իրենց լուռ համաձայնությամբ են երկրի վրա ապրում դավաճանությունը և սպանությունը»։ Եթե չարիքը կամ պիղծ երևույթները հանդուրժողները կամ անտարբերները մտածում են, որ պետք չէ խոսել կամ պայքարել, այդ ամենն ինքնըստինքյան կվերանա, նրանք չարաչար սխալվում են»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1955 դիտում
10:47 13-07-2021
Ինչու են նրանք այդքան անտարբեր և անբարյացակամ Արցախի և արցախցիների հանդեպ․ «Առավոտ»
2252 դիտում
12:46 20-01-2022
Կարգալույծ են հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը և Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը. Մայր Աթոռ
8499 դիտում
19:54 30-10-2014
Ինչո՞ւ են արևմուտքում անտարբեր «օրենքով գողերի» հանդեպ. Վահե Ղազարյան
Այս բաժնից
2449 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»