1536 դիտում
10:02 14-07-2021
ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումն Ադրբեջանի վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԵՄ-ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունն Անդրկովկասում: Երկուշաբթի օրը ԵՄ խորհրդի արտաքին հարցերով նիստում ներկայացվել են Լիտվայի, Ավստրիայի եւ Ռումինիայի արտգործնախարարների Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կատարած այցի արդյունքները: ԵՄ հանձնակատար Ժոզեպ Բորելի անունից նախարարները Հարավային Կովկասի երկրների ղեկավարներին փոխանցել էին տարածաշրջանում հակամարտությունների լուծման գործում ակտիվ դերակատարության ԵՄ հանձնառությունը:
ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ալիեւի ցուցաբերած կոշտ ընդունելությունից, եվրոպական այդ կառույցի անգործության եւ հակամարտությունը կարգավորելու անկարողության մեջ վերջինիս մեղադրանքների ֆոնին իր ակտիվության մասին է հայտարարում ԵՄ-ն: Չնայած այս դեպքում էլ պաշտոնական Բաքուն կրկնել է իր հին երգը արցախյան խնդրի կարգավորված լինելու վերաբերյալ, այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հայտարարությունների ենթատեքստում կարմիր գծի պես ընդգծվում է արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման անհրաժեշտության դրույթը:
ԵՄ-ի հետ երկխոսության մեջ Ադրբեջանն անհամեմատ ավելի մեղմ է, քանի որ օժանդակության ակնկալիքներ ունի: Անդրկովկասյան երեք երկրները ԵՄ Արեւելյան գործընկերության անդամներ են, որի խողովակներով մի շարք ֆինանսական, տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն է տրամադրվում:
44-օրյա պատերազմից հետո կրած ահռելի վնասները վերականգնելու նպատակով Ադրբեջանին միշտ էլ արտաքին օգնությունն անհրաժեշտ է լինելու, ինչից չի կարողանա հրաժարվել: ԵՄ-ն էլ իր հերթին ունեցած լծակներն օգտագործելու է Ադրբեջանին իրատեսական եւ կառուցողական դաշտ բերելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2196 դիտում
10:25 24-09-2021
Կոչ ենք անում ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա. Արարատ Միրզոյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
718 դիտում
15:51 25-01-2023
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին կոչ է արել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու համար
Այս բաժնից
2446 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
916 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1234 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»