211652_close_icon
views-count1254 դիտում article-date 21:50 15-07-2021

Ներկայացվել է 2021 թվականի 1-ին եռամսյակում քաղաքաշինության բնագավառում բացահայտված իրավախախտումների ամփոփ վիճակագրություն

Քաղաքաշինության բնագավառում 2021թվականի գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակում նախատեսված 124 ստուգումներից իրականացվել է 86-ը,  ընդ որում՝ 34-ը՝ Երևանում, 10-ը՝ Սյունիքի մարզում, 9-ը՝ Կոտայքի մարզում, 8-ը՝ Արմավիրի մարզում, 6-ական Տավուշի, Լոռու ևԱրարատի մարզերում, 3-ական` Արագածոտնի և Շիրակի մարզերում և 1-ը՝ Վայոց Ձորիմարզում, 33-ը՝ Տավուշի, 27-ը՝ Արմավիրի, 19-ը՝ Վայոց ձորի մարզում։

Ստուգումների արդյունքում արձանագրվել է 272 խախտում, ընդ որում՝ Երևանում՝ 112,   41-ը՝ Լոռու, 39-ը՝  Սյունիքի,  1-ը՝ Շիրակի մարզում։

Շինարարություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (կապալառու) մոտ հայտնաբերվել է 105 խախտում։ Առավել կրկնվող խախտումները հետևյալն են․
- շինարարությունը չի իրականացվում համաձայնեցված նախագծին համապատասխան՝ 21 դեպք,
- բացակայում է բետոնի փորձարկման ակտը՝ 17 դեպք,
- շինարարության վարման մատյանում բացակայում են կապալառուի կողմից կատարված համապատասխան նշումները՝ 15 դեպք․

Շինարարության որակիտեխնիկական հսկողություն իրականացնողտնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 65 խախտում։

Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է 39 խախտում։

Կառուցապատողների մոտ հայտնաբերվել է 35 խախտում։ 8  դեպքում կառուցապատողը չի ապահովել շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության միջոցով, իսկ 6-ում՝ տեղեկանքում նշված չեն շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը:

Քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության մեջ հայտնաբերվել է 31 խախտում։

Ստուգումների արդյունքում տրվել է 39 տեղեկանք՝ խախտումների բացակայության վերաբերյալ, ինչպես նաև  կազմվել և տրամադրվել են պարտադիր կատարման 33ցուցումներ։

Քաղաքաշինության բնագավառում 2021 թվականի 1-ին եռամսյակում կատարվել են 325 դիտարկում և տեղազննում։

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 613 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Տրամադրվելենավարտականակտերիվերաբերյալ325 դրական և 201 բացասական եզրակացություններ:

Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների  արդյունքում հայտնաբերել են  69 ինքնակամ կառույց, որից Երևանում՝ 23,  Շիրակի  և Արարատի մարզերում՝ 1-ական, Լոռու մարզում` 4, Կոտայքի մարզում` 2, Արագածոտնի մարզում` 20, Տավուշի մարզում` 8 և Արմավիրի մարզում` 10։

Բացահայտված խախտումները վերացնելու  նպատակով մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տրամադրվել են իրազեկող բնույթի գրություններ:Համայնքների ղեկավարներին էլ  ներկայացվել են  առաջարկություններ՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ և  դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Տարվա առաջին եռամսյակում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ70 արձանագրություն, որից 48-ը՝Երևանում, 17-ը` Լոռու մարզում, 4-ը`Կոտայքի և 1-ը`Շիրակի մարզերում։

2021 թվականի առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվել է 9 հաղորդում քաղաքաշինության բնագավառում բացահայտված խախտումներով, ինչպես նաև խախտումների վերացմանն ուղղված Տեսչական մարմնի ցուցումները չկատարելու դեպքերով։
 
 
 
 

Նմանատիպ նյութեր