13749 դիտում
13:21 17-07-2021
Նազարբաևը պատմել է, որ իրեն 20 մլրդ դոլար էին խոստացել ԽՍՀՄ-ից մնացած միջուկային զենքերը ՌԴ-ին չհանձնելու համար
Օսկարակիր ռեժիսոր Օլիվեր Սթոունը մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպել է «Ղազախ. Ոսկե մարդու պատմություն» ֆիլմի ցուցադրությունը, որը նա նկարահանել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին:
Ինչպես նշում է RBC-ն, դրանում նախկին նախագահը խոսել է երկրում միջուկային զենքի պատմության մասին:
ԽՍՀՄ փլուզումից հետո Ղազախստանն իր տրամադրության տակ ուներ աշխարհում միջուկային զենքի չորրորդ ամենամեծ զինանոցը: Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի անունից, Ղազախստանին խոստացել է 20 միլիարդ դոլար, որպեսզի երկիրը պահպանի խորհրդային միջուկային զենքը և հրաժարվի այն Ռուսաստանին հանձնելուց:
«Մենք դարձանք աշխարհում չորրորդ միջուկային զինանոցի տերը: Եվ նրանք՝ Մարգարեթ Թետչերը (Բրիտանիայի վարչապետ 1979-1990թթ.), Ջեյմս Բեյքերը (ԱՄՆ պետքարտուղար 1989-1992թթ.) սկսեցին ինձ մոտ գալ: Բոլորը գալիս ու հարցնում էին` իսկ հրթիռնե՞րը ... ի՞նչ եք անելու», - վերհիշել է Նազարբաևը:
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր երկրի ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, նամակ է ստացել «մի շարք իսլամական պետություններից», որում ասվում է, որ «Ղազախստանը դարձել է միակ իսլամական երկիրը, որն ունի միջուկային զենք»:
Ավելի ուշ հանրապետություն է ժամանել Պաղեստինի ազգային ինքնավարության նախագահ Յասեր Արաֆաթը:
«Եվ նա ասաց.«Ես իմ անունից չեմ եկել, այլ ձեր ընկերների»: Նրան ուղարկել էր Մուամար Քադաֆին՝ միջուկային զենքի հետ կապված հարցը պարզելու համար: Բնականաբար, մտքովս անգամ չէր էլ անցնում այդ հրթիռների վաճառքը: Ես ուղղակի ասացի. «Դրանց պահպանումը շատ թանկ է, Ղազախստանը չի դիմանա դրան»: «Որքա՞ն գումար է պետք»,-հարցրեց Արաֆաթը: Այն ժամանակ ես գլուխ չէի հանում գումարի ծավալներից, հատկապես դոլարի պարագայում: Այնպես որ, կատակով ուղղակի ասացի` 20 միլիարդ դոլար: Ասացի ուղղակի ասելու համար: Ես կարծում էի, որ դա կատակ է: Սակայն նա լուրջ արձագանքեց: Նա ասաց.«Ես կփոխանցեմ (Քադաֆիին), Դուք այդ գումարը կստանաք»»,- Արաֆաթի հետ խոսակցությունը վերհիշել է Նազարբաևը:
Սթոունի ճշտող հարցին նա պատասխանել է, որ չէր պատրաստվում վերցնել այդ գումարը և որ այն առհասարակ չի փոխանցվել:

Նմանատիպ նյութեր
1643 դիտում
09:49 28-10-2021
ՔՊ-ն բոլոր զենքերը կիրառում է Տաթևում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար․ «Հրապարակ»
20671 դիտում
15:07 31-12-2020
Հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք լինել Սոթքի հանքը Ադրբեջանին չհանձնելու համար. Միքայել Մինասյան
95057 դիտում
20:31 18-02-2021
Թուրքմենիայում պատանի ձյուդոյիստին սպանել են գոտեմարտը մրցակցին չհանձնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
568 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
634 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
568 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար