211652_close_icon
views-count1708 դիտում article-date 14:17 20-07-2021

Մոտ 1.500 ռուս զինվոր կմասնակցի Աֆղանստանի սահմանի մոտ վարժանքներին

Ռուսաստանից եւ Ուզբեկստանից ժամանած շուրջ 1,5 հազար զինծառայողներ կմասնակցեն Աֆղանստանի հետ սահմանի մոտ համատեղ զորավարժություններին: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն՝ հղում անելով Կենտրոնական ռազմական օկրուգի հայտարարությանը:

Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 30-ից օգոստոսի 10-ը՝ Ուզբեկստանի Սուրխանդարյայի շրջանում:

«Վարժանքների գործնական գործողությունները տեղի կունենան Աֆղանստանին սահմանակից տարածքում գտնվող «Թերմեզ» զորավարժարանում՝ շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ ավիացիայի ներգրավմամբ», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում զինվորականները կմշակեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության ապահովման խնդիրները: ՌԴ հիմնական զորակազմը կազմված կլինի խաղաղապահ միավորման եւ Կենտրոնական ռազմական օկրուգի հատուկ նշանակության բրիգադի զինծառայողներից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օգոստոսից սեպտեմբեր Ռուսաստանը եւ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները մի շարք համատեղ զորավարժություններ են անցկացնելու Աֆղանստանի հետ սահմանին:

Նմանատիպ նյութեր