1719 դիտում
12:24 22-07-2021
Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին՝ ԱԺ անցնելու առիթով․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
Նա արձանագրեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան ու ընտրությունների վերջնական արդյունքները արտահայտում են հայ ժողովրդի կամքը: «Այսպիսովՙ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքըՙ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքըՙ 7 մանդատ»,-ասաց նա:
Նա շնորհավորեց ճգնաժամային պայմաններում ազատ ու մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: «Շնորհավորում եմ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին ԱԺ անցնելու առիթով, ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ, նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով քաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,-ասաց նա:
Նա Սահմանադրական դատարանի որոշման մեջ առաձնացրեց մի շարք դիտարկումներ, մասնավորապես, անդրադարձավ ատելության խոսքին վերաբերվող հատվածին: «Ըստ ՍԴ-իՙ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն: Ուզում եմ ասել հետևյալըՙ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքիՙ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում ու պատրաստ են համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ:

Նմանատիպ նյութեր
964 դիտում
20:07 08-08-2023
Շնորհավորում ենք Դավիթ Իշխանյանին այս բարդ իրավիճակում ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ․ «Պատիվ ունեմ»
1093 դիտում
10:16 03-01-2025
Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով. Նիկոլ Փաշինյան
2338 դիտում
09:41 15-05-2021
Ովքեր կլինեն «Պատիվ ունեմ» ունեմ դաշինքի առաջին տասնյակում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
637 դիտում
12:38 06-01-2025
ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
859 դիտում
11:36 06-01-2025
Սուրբծննդյան նախաճաշ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
1282 դիտում
10:34 06-01-2025
Տաշիրում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար