211652_close_icon
views-count5287 դիտում article-date 22:08 26-07-2021

Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է

Sputnik Արմենիան  գրում է. Պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի «Դաշնակցությունից»  հրապարակային վիրավորանքների համար։ Նման որոշում է կայացրել Երևանի դատարանը Ավագ Գաբրիելյանի գլխավորությամբ, հաղորդում է Datalex-ի դատական տեղեկատվության կայքը:

2019 թվականի դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Բաբաջանյանը կուսակցությանը անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:

Դատարանը բավարարել է կուսակցության Գերագույն մարմնի հայցը և Բաբաջանյանին պարտավորեցրել հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև որպես փոխհատուցում բռնագանձել 1 դրամ:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում Բաբաջանյանը պետք է ուղիղ եթեր մտնի ֆեյսբուքյան իր էջում և ասի հետևյալ խոսքերը․«Ներողություն եմ խնդրում Դաշնակցությունից և կուսակցության Գերագույն մարմնից ՝ 06.12.2019 թ. Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում վիրավորական արտահայտությունների համար»։

Բաբաջանյանը պարտավորվում է ուղիղ եթերի տեսանյութը պահպանել իր էջում։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր