211652_close_icon
views-count4444 դիտում article-date 12:26 30-07-2021

«Հայհոյանքը քրեականացնելու ժամանակ դեռ կլինի». Զոհրաբյանը ջղային ելույթ ունեցավ ԱԺ–ում․ Sputnik Արմենիա

Չպետք է կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո վիճակը, երբ ոչ մեկը չգիտեր` ինչ է կատարվում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Գրում է Sputnik Արմենիան։

«Մեր պետականությունը վտանգված է, Մոսկվայում սպասվում են ծանր բանակցություններ։ Ես պահանջում եմ նիստ հրավիրել, որին ներկա կլինի վարչախետի պաշտոնակատարը և ՊՆ ներկայացուցիչներ և քննարկել իրավիճակը։ Չպետք է կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո վիճակը, հիմա կոնսոլիդացվելու ժամանակն է», – ասաց Զոհրաբյանը։
ԲՀԿ խմբակցության պատգամավորը կոչ է անում մի կողմ դնել այն բոլոր նախագծերը, որոնք կապված չեն սահմանի իրավիճակի հետ։

«ՀՀ տարածքում զոհեր ունենք, ԱԹՍ-ներ են խոցվում։ Բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանը իր ոչ մի պարտավորությունը չի կատարելու։ Բայց այս նիստի «իզյումինկան» հայհոյանքի քրեականացումն է։ Ես հասկանում եմ, որ ապագա խորհրդարանում դուք հայհոյանքի պակաս չեք ունենա, բայց այդ խնդիրը լուծելու ժամանակ կունենաք, հիմա պետականությամբ է պետք զբաղվել»,- ասաց Զոհրաբյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր