211652_close_icon
views-count1182 դիտում article-date 15:10 24-08-2021

«Դատախազությունը դեռևս ներողություն չի խնդրել ինձնից». Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում․ Sputnik Արմենիա

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ իր և նախկին փոխվարչապետ, իսկ այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստին, որը ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Գրում է Sputnik Արմենիան։

«2018-ի օգոստոսին այս նույն դատական նիստերի դահլիճում ընթանում էր իմ գործով առաջին դատական նիստը։ Այդ ժամանակ ինձ կալանավորելու որոշում կայացվեց։ Մենք այդ օրվանից բարձրացնում էինք 300.1 հոդվածի իրավականության խնդիրը։ Ես մոտ երկու տարի անցկացրի բանտում, այդ  ընթացքում դատարանի բոլոր կալանավորման որոշումների հիմքում այդ առաջին որոշումն էր, իսկ դատախազությունն էլ համառորեն չէր ընդունում խնդիրը»,- ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք` 300.1 հոդվածը, որով մեղադրվում էր Քոչարյանը, 2021-ի մայիսին Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր։

Քոչարյանը նշեց, որ ներողություն է սպասում իրավապահ մարմիններից։ «Դատախազությունը ներողություն չի խնդրել ինձնից ինձ հակաօրինական կալանքի տակ պահելու համար։ Ինձնից` Հայաստանի երկրորդ և Ղարաբաղի առաջին նախագահից», – ասաց Քոչարյանը։

Նախկին նախագահը նշեց, որ իր պաշտպանական թիմը այս գործով դիմել է Եվրոպական դատարան և գործը շահելու դեպքում պատասխան է տալու Հայաստանի Հանրապետությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր