1204 դիտում
13:03 30-07-2021
Սահմանային շերտում տեսանկարահանումները կարգելվեն․ օրինախախտները կտուգանվեն․ «Իմ քայլը» պատգամավոր․ NEWS.am
«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով կարգավորվում են այն հասարակական հարաբերությունները, որոնք այս պահին կոնկրետ կարգավորում չունեին, այսինքն սահմանային շերտում լուսանկարահանելու, անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հետ կապված հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Գրում է NEWS.am-ը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք գիտենք, որ այօր սահմանների փոփոխման հետ կապված բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, տուրիստների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են , տարբեր մեկնաբանություններ են անում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ: Հետեւաբար, նախագծի ընդունումը շատ կարեւոր է:
Այս նախագծով փոփոխություն է արվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում եւ տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար մինչեւ 100 հազար դրամի չափով»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր
864 դիտում
13:39 12-06-2014
Կանոնակարգվում է տնտեսական գործունեությունը սահմանային շերտում
5209 դիտում
15:35 28-07-2020
ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց թույլտվության անօդաչու թռչող սարք օգտագործել պետական սահմանի սահմանային շերտում
Այս բաժնից
562 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
511 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
598 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար