1377 դիտում
17:39 04-08-2021
Ստեփանակերտի դպրոցներից մեկը հիմնանորոգվում է. շինարարությունը կավարտվի 2022-ի ամռանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին կազմակերպվել է աշխատանքային հանդիպում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ստեփանակերտի համար 10 հիմնական դպրոցի վերանորոգման ընթացքը քննարկելու նպատակով:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հրավիրված էին պետնախարար Արտակ Բեգլարյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Լուսինե Ղարախանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը, 10-րդ դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը:
Կրթօջախի սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտությունը ծագել էր դեռ մինչև պատերազմը: 2018 թվականին հանրապետական սեյսմիկ կայանի եզրակացության հիման վրա նախագիծ էր մշակվել, համաձայն որի պիտի իրականացվեին կրող պատերի ու միջհարկային ծածկերի ամրացման աշխատանքներ: Նախատեսվում էր նաև ընդհանուր վերանորոգում: Ծրագրի արժեքը 2018 թվականի գներով շուրջ 2 մլրդ 61 մլն դրամ էր:
Քննարկման արդյունքում առաջարկվել է վերանայել նախնական նախագիծը, ինչը թույլ կտա հրաժարվել ավելորդ ծախսերից ու առավել սեղմ ժամկետներում իրականացնել շենքի վերանորոգումը: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել փուլերով՝ ըստ առանձին մասնաշենքերի, ինչը հնարավորություն կտա չխաթարել ուսումնական գործընթացը:
Շինարարությունը ամբողջությամբ կավարտվի 2022 թվականի ամռանը:

Նմանատիպ նյութեր
2966 դիտում
16:34 13-06-2020
Արցախում կավարտվի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի շենքերի շինարարությունը
25111 դիտում
23:06 04-03-2017
Գեղարքունիքի մարզի 8 համայնքները սպասարկող ճանապարհահատվածների հիմնանորոգումը կավարտվի ամռանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1434 դիտում
13:03 21-01-2021
Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022-ի սկզբին. Կառավարությունը 7,4 մլն դոլար հատկացրեց
Այս բաժնից
427 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1036 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
715 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել