211652_close_icon
views-count2071 դիտում article-date 11:23 10-08-2021

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը մինչև օգոստոսի 31-ն է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ: Այս մասին հայտնում են ՊԵԿ–ից։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այն հարկ վճարողներն, ովքեր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են 23-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն նշված ժամկետում: Դիմումները լրացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը. 

1.   բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին,

2.  դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ,

3.  պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ այն շահառուները, որոնք արդեն իսկ ներկայացրել են դիմումներ, սակայն դրանցում ապահովված չեն վերոնշյալ պայմանները, պետք է ճշտված դիմումները ներկայացնեն կրկին մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր