2662 դիտում
14:15 13-08-2021
ՌԴ վաստակավոր ճարտարապետ Սերգեյ Մինասյանը Արցախի ԱԺ նախագահին է հանձնել պատվավոր դիպլոմ
Հուլիսի 13-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի նախագահ, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Աշոտի Մինասյանին: Հայտնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը;
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ինքը, բացի քաղաքական գործիչ լինելուց, գիտական աշխարհի մարդ է. «Դադարել եմ գիտությամբ զբաղվել դեռևս 90-ականներին, երբ մտել եմ քաղաքական դաշտ: Ներկա իրողությունները, Արցախի և նրա ժողովրդի ապագան, ՀՀ սահմանամերձ շրջանններում տիրող մտահոգիչ իրավիճակը մեզ համար դարձել են գերխնդիրներ: Այնուամենայնիվ, հավատացած ենք, որ մեր ժողովուրդը ոտքի կկանգնի և հաջողությունները կուղեկցեն մեզ »:
Խոսելով Արցախի գիտակրթական կյանքի մասին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակը և 2020թ. աշնանային պատերազմը իրենց ավերիչ ազդեցությունն ունեցան նաև գիտակրթական համակարգի զարգացման վրա: Այս առումով ԱԺ նախագահը կարևորել է Արցախում գիտակրթական կյանքի վերականգնմանն ուղղված աշխատանքները, քննարկել նրա զարգացմանը նպաստող հարցեր:
Սերգեյ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի գործունեությանը, միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ու տարբեր գիտական կազմակերպությունների հետ համագործակցությանը:
Հանդիպման վերջում միջազգային ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից Սերգեյ Մինասյանը ԱԺ նախագահին է հանձնել պատվավոր դիպլոմ՝ կառավարման ոլորտի իրավական ապահովման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Նմանատիպ նյութեր
1514 դիտում
14:47 15-06-2022
Ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին կհանձնվի ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ
1058 դիտում
19:14 17-06-2022
Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ
Այս բաժնից
847 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
934 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար