Բունդեսլիգա. «Հոֆենհայմը» ջախջախիչ հաղթանակ է տարել. Սարգիս Ադամյանը՝ գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բունդեսլիգայի առաջին տուրում «Հոֆենհայմը» արտագնա խաղում 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ::
Հյուրերի կազմում 2-րդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում մասնակցել էր 18 խաղի և դարձել էր 2 գոլի հեղինակ: