1347 դիտում
10:59 26-08-2021
Փաշինյանը, ժպիտը դեմքին, հետևում էր պատգամավորների ծեծկռտուքին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին ԱԺ նիստերի դահլիճում ներկա Նիկոլ Փաշինյանը հետեւում էր անդրդվելի տեսքով՝ թիկնապահներով շրջապատված, տեղում նստած եւ ժպիտով։ Ընդդիմադիր պատգամավորներն ասում էին, որ հատկապես երկրորդ միջադեպը տեղի է ունեցել նրա անմիջական հրահանգավորմամբ։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում ՔՊ թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը տեղից հայհոյախառն արտահայտություններ էր հնչեցնում, իսկ երբ պատասխան ստացավ՝ «արա»-ով չխոսես, տվար», ՔՊ-ականները կազմակերպված գրոհի անցան՝ ելան տեղներից եւ շարժվեցին Հակոբյանի ուղղությամբ։ Իսկ Ալեն Սիմոնյանը, որը բոլոր թեթեւ ընդհարումների ժամանակ անվտանգության աշխատակիցներին անմիջապես ներս էր հրավիրում, Ալեքսանյանի կողմից ոտքով հարվածելուց հետո նման հրահանգ չհնչեցրեց։ Մոտ 5 րոպե իշխող մեծամասնությունը ծեծի էր ենթարկում փոքրաթիվ ընդդիմությանը, որից հետո նոր ՊՊԾ զորքը մտավ դահլիճ։
Փաշինյանն այդ ընթացքում ինքնագոհ հետեւում էր, թե ինչպես են իր քավոր Վահե Ղալումյանը, Հայկ Սարգսյանը ծեծում Հակոբյանին, Գեղամ Մանուկյանին եւ մյուսներին։ Միջադեպից հետո հայտարարվեց ընդմիջում՝ ՔՊ խմբակցությունը գնաց խմբակցության ղեկավար Կոնջորյանի սենյակ։ Ճանապարհին օրվա հերոսները գլուխ էին գովում, թե ով որ պոզայով եւ որ ընդդիմադիր պատգամավորին է հարվածել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
50871 դիտում
20:50 08-05-2020
Ինչպե՞ս էր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հետևում ծեծկռտուքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենտրոն TV
2410 դիտում
09:44 09-06-2016
Բուրդյուժայի հեգնանքն ու պաշտոնյաների լայնադեմ ժպիտը. «168 Ժամ»
Այս բաժնից
1390 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով