1002 դիտում
09:33 28-08-2021
Արցախի հարցը ԱԺ մշտական հանձնաժողովի անվան մեջ ներառելու առաջարկը նախաձեռնողի կողմից հետաձգվեց․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել էր Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվեց։ Եվ «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը հանդես էր եկել առաջարկով՝ վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»: Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել։ Համաձայն նախագծի՝ ԱԺ 12 հանձնաժողովների գործունեության ոլորտներում որեւէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար կարեւորագույն նշանակություն ունեցող Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ՀՀ ԱԺ դերակատարման, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հետ հարաբերությունների զարգացման, հայկական 2 հանրապետությունների միջեւ օրենսդրության մոտարկման եւ այլ հարցերի վերաբերյալ։
Մինչդեռ Արցախի հետ հարաբերությունների շեշտադրումն ու դրանց զարգացումն ունեն սկզբունքային կարեւորություն՝ ընդգծելու համար նաեւ ՀՀ բացառիկ դերակատարումն Արցախի խնդրի լուծման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման առումով։ Երեկ այս առաջարկը քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ապա նախաձեռնողի կողմից հանվել շրջանառությունից՝ հետագայում ներկայացվելու պայմանով։
Մեր տեղեկություններով, հետաձգումը տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով, նախագծում ինչ-ինչ փոփոխություններ անելու նպատակով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1552 դիտում
17:08 21-03-2014
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու մասին օրենքը
1596 դիտում
13:04 31-07-2015
Ֆինլանդիան պարզաբանում է պահանջել ԱՄՆ-ից՝ իր քաղաքացիներին «սև ցուցակում» ներառելու համար
Այս բաժնից
1471 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»