211652_close_icon
views-count4491 դիտում article-date 09:25 01-09-2021

Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ադրբեջանը Շուշիում լայնածավալ շինարարություն է իրականացնում: Բացի ճանապարհներից ու թունելներից, նաեւ բարձրավոլտ հոսանքի ենթակայան է կառուցել: Դեռեւս սովետական տարիներին կառուցված՝ Շուշին սնուցող ենթակայանից ընդամենը մի քանի մետր այն կողմ` Շուշի գնացող ճանապարհին, մի քանի ամսում կառուցվել է այն, որը սնուցում եւ լուսավորում է քաղաքը:

Ադրբեջանական լույսերով ողողված Շուշիի ճոխ լուսավորությունը երեւում է անգամ Ստեփանակերտից: Իսկ ճանապարհին ռուսական եւ ադրբեջանական սահմանապահ զորքերն են: Ռուսները ստուգում են Արցախ այցելողների անձնագրերը, որոնք Ստեփանակերտ են մտնում ադրբեջանցի զինվորների հայացքի ներքո»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր