211652_close_icon
views-count20577 դիտում article-date 15:16 03-09-2021

Քաղաքացին փաստաբանից պահանջում է 30 հազար ԱՄՆ դոլար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի բնակիչ Ն. Հակոբյանը փաստաբանների պալատի փաստաբանից պահանջում է իրեն հասանելիք 30 հազար ԱՄՆ դոլարը: Բանն այն է, որ Ն․ Հակոբյանը 50 հազար ԱՄՆ դոլար տվել է 2011 թվականին այն բանի համար, որ փաստաբանը նրա եղբորը, ով 2008 թվականից դատական քաշքշուկի մեջ էր, գրավի դիմաց ազատ արձակի: Երբ դատական նիստերն ավարտվել են և դատարանը վճռել է Ն․ Հակոբյանի եղբորն ազատազրկել 10 տարով, նա փաստաբանին տրված գումարը հետ է պահանջել, վերջինս էլ  հետ է վերադարձրել 20 հազար ԱՄՆ դոլարը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ն. Հակոբյանն ասաց, որ փաստաբանը չի պատասխանում իրենց հեռախոսազանգերին: Ըստ տիկնոջ՝ ինքն ունի բոլոր ապացույցները, որ այդքան գումար է տվել, բայց թե ինչո՞ւ են հրաժարվում վերադարձնել այդ գումարները, դա ամենաբարդ հարցն է: նա ասաց նաև, որ փաստաբանը տարբեր մարդկանց միջոցով փորձում է իրենց հետ զրուցել, բայց մեկ է՝ հրաժարվում է հետ վերադարձնել գումարը:

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու Ն․ Հակոբյանի մատնանշած փաստաբանի տեսակետը խնդրի վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր